Առողջություն Հասարակություն

Ծլիկային ձեռնաշարժություն

Ձեռնաշարժության մեջ չկա որևէ ամոթ կամ վատ բանՀամարյան բոլոր դեռահասներ զբաղում են ձեռնաշարժությամբտղաների 90 % և աղջիկների 70%:  Դա ֆիզիոլոգիական ձեռնաշարժություն է, որը կապված է մարդու սեռականության զարգացման հետ: Դեռահասության տարիքում չկան ինտիմ հարաբերություններ զուգընկերոջ հետ, և այսպիսով ձեռնաշարժությունը փոխարինում է բնական սեռական կյանքը: Այս ժամանակահատվածում տղաները և աղջիկները ձեռնաշարժության միջոցով ուսումնասիրում են սեփական մարմինը, ծանոթանում են նոր զգացմունքների հետ և զարգացնում են սեփական զգայականությունը: Ճիշտ չէ այն կարծիքը, որ ձեռնաշարժությունը բերում է հետագա պրոբլեմներին ինտիմ կյանքում: Հակառակը, այն թույլ է տալիս ազատվել ավելորդ սեռական լարվածությունից և զերծ մնալ անցանկալի սեռական փորձից վաղ տարիքում կամ պատահական սեռական զուգընկերներիցինչը խիստ անցանկալի է և կարող է ունենալ բացասական հետևանքներ:

Դեռահասային և պատանեկան տարիքում շատերի մոտ առկա է այսպես կոչված հիպերսեքսուալությունը (գերսեքսուալություն): Եվ հենց այսպիսի դեպքերում ձեռնաշարժությունը թույլ է տալիս ազատվել սթրեսի և լարվածության զգացումից:  Սակայն, դա միակ տարբերակը չէ պայքարելու չափազանց բարձ սեռական ցանկության հետ: Նորմայում, առողջ մարդուն ձեռնաշարժությունը չի խանգարում վարել սովորական կենսակերպ: Ավելի բարձր տարիքում դրա պահանջը նվազում է կամ անհետանում, քանի որ սկսվում է լիարժեք սեռական կյանքը:

Բայց, առանձին դեպքերումձեռնաշարժությունը կարող է լինել և պաթոլոգիկհիվանդագին: Այն լինում է հյուծող և կպչուն բնույթի: Մարդը բառից բուն իմաստով դառնում է կախված այդ պահանջից, նեղանում է նրա հետաքրքրությունների շրջանակը: Այս վիճակը կարող է լինել տարաբնույթ հոգեկան, նևրոտիկ, հորմոնալ շեղումների արտահայտություն:  Այն դեռահասները, ովքեր զբաղվում են ձեռնաշարժությամբ և ունեն մեղքի կամ ամոթի զգացում սեփական գործողությունների համար, իրենք կարող են դառնալ նևրոզների զարգացման պատճառ այդ մշտական մտածմունքներից և ապրումներից:

Սխալ է մտածել, որ ձեռնաշարժության արդյունքում կարող է զարգանալ ինչ-որ հիվանդություն: Ո՛չ, ձեռանշարժությունը որոշ դեպքերում կարող է լինել հիվանդության նշաններից մեկը: Բայց, որպես կանոն, դեպքերի մեծամասնությունումդեռահասների մոտ դա բնական երևույթ է և չունի որևէ բացասական հետևանք առողջության համար:

Ձեռնաշարժության հաճախականությունը, բնական ֆիզիոլոգիական պահանջի դեպքում, անհատական է: Եթե այն տալիս է սպասվող բավարարվածության զգացում և ժամանակավորապես հանում է մարդու սեռական լարվածությունը, ապա դա լրիվ անվտանգ է:  Եվ հակառակը, ձեռնաշարժությամբ զբաղվելու անհաղթահարելի ցանկությունը, նույնիսկ անհարմար ժամանակ կամ պայմաններում, այլ զբաղմունքների և առաջնայնությունների հաշվին, հանդիսանում է կպչուն վիճակների և կախվածության նշան: Այդ կապակցությամբ պետք է անձամբ խորհրդակցել մասնագետի` բժիշկ-սեքսոլոգի հետ:

1 569 просмотров